top of page

LEADERSHIP

Get to know the team
Ա. Հ. Ք. Hollywood leadership.

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր Եկեղեցին կոչվում է «Ավետարանի հավատքի քրիստոնյաների միացյալ եկեղեցի», կրճատ՝ ԱՀՔՄԵ: Մեր եկեղեցու հավամտամքը՝ հիմնված Աստծու Խոսքի վրա, պատրաստվել է ԱՀՔՄԵ-ի Ղեկավարող միության կողմից 1926 թվականին: Միությունը գլխավորում էր Իվան Ե‎‎ֆիմովիչ Վորոնաեւը (1885թ.): Իվան Ե‎‎ֆիմովիչ Վորոնաեւի մասին կարող եք կարդալ ,,Посланник Пятидесятницы (“Иван Воронаев и сподвижники”, Книга 1, Винница, 2007) գրքում:

Մեր եկեղեցու անդամների մեծ մասը մկրտվում են Սուրբ Հոգով: Սուրբ հոգով մկրտվելու մասին առաջին լուրերը Ռուսաստան ներթափանցեցին Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից եւ Մերձբալթյան երկրներից: «Ավատարանական հավատքի քրիստոնյաներ» ուղղությունը Սովետների երկրում սկիզբ առավ Օդեսայի ԱՀՔ եկեղեցուց: 1921 թվականի օգոստոսին Իվան Եֆիմովիչ Վորոնաեւը եւ Վասիլի Ռոմանովիչ Կոլտովիչը գնացին Օդեսա: Վորոնաեւը մի մարդ էր, ում Աստված կանչել էր Սովետների երկրում ավետարանի բարի լուրը տարածելու համար: Նա հաճախ էր ճամփորդում, երբեմն` ծոմերով, երբեմն` քաղցած, մշտապես հետապնդվում էր պետական անվտանգության աշխատակիցները կողմից: Նրան միշտ սպասում էր բանտն ու աքսորը: Իվան Վորոնաեւի կյանքն ավարտվեց տանջալի մահով. բանտում գտնված ժամանակ Վորոնաեւ եղբոր վրա բաց թողեցին հատուկ պատրաստված շներ եւ գնդակահարեցին նրան, երբ կատաղած շները պատառոտում էին նրա մարմինը:

Իվան Ե‎‎ֆիմովիչ Վորոնաեւի կյանքը մեզ բոլորիս տալիս է հավատքի հրաշալի մի օրինակ` նմանվելու նրան ինչպես կյանքում, այնպես էլ չարչարանքների մեջ: Փառք Աստծուն: Վորոնաեւի, Կոլտովիչի եւ շատ այլ եղբայրների թողած ժառանգությունը եւ Սուրբ Հոգու մկրտության խոսքը շարունակեցին եղբայրներ Գ.Գ.Պանուրկոն, Ա.Ի.Բիդաշը, Ի.Ա.Լեւչուկը, Վ.Ի.Բելիխը եւ այլ օրհնյալ եղբայրներ: Նրանք իրենց կյանքի զգալի մասը` 25 եւ ավելի տարիներ անցկացրին Սովետական Միության բանտերում` հավատքի համար, մեծ գին վճարեցին` մասնակից լինելով Քրիստոսի չարչարանքներին:

Մեզ մոտ` Հայաստանում, առաջին դարից` Աբգար թագավորի ժամանակներից սկսած, հետագա բոլոր դարերում ու մինչեւ այսօր, Աստված ունի Իր զավակները եւ Իր Սուրբ Հոգով մկրտված եկեղեցին: Բայց այս վերջին տարիներին, մոտ հիսուն տարի առաջ, 1960 թվականից Աստված մի նոր արթնություն սկսեց Հայաստանում: Այդ նպատակի համար Աստված Ռուսաստանի Լենինգրադ քաղաքից ուղարկեց Սերգեյ Կեվորկով եղբորը, եւ Հայաստանում սկսվեց արթնությունը: Սերգեյ եղբայրը ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում, դպրոցական տարիներին ընդունել է Աստծու Խոսքը, մկրտվել Սուրբ հոգով:

Սկզբնական շրջանում արթնության ալիքը տարածվեց Երեւանի հատուկ ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցում:

Երկրաշարժից հետո` 90-ական թվականներին, արթնության մի նոր ու լայն ալիք տարածվեց Հայաստանում: Մարդիկ գալիս ու մասնակցում էին Երեւանի «Փարոս» կոչվող վայրում մեր եկեղեցու կողմից կազմակերպված հավաքույթներին, լսում էին կենդանի Աստծու Խոսքը, կատարվում էին շատ հրաշքներ` մարդիկ ազատագրվում էին սթրեսներից, դիվական ուժերի ներգործություններից, մարմնավոր ու հոգեւոր բժշկություններ էին ստանում:

Հետագայում արթնության այդ ալիքը մարեց, սակայն չվերջացավ ու շարունակվում է մինչեւ այսօր:

Հայաստանի անկախանալուց հետո արտասահմանից մեր եկեղեցի այցելեցին հյուրեր, որոնք շատ մեծ վնաս հասցրին մեր եկեղեցուն: Օգտվելով այդ ժամանակվա տնտեսական ծանր կացությունից` նրանք եկեղեցու տկար հոգիների մեջ սերմանեցին մոլորյալ ուսմունքներ եւ մեր եկեղեցին մասերի բաժանեցին:

Քրիստոսի Եկեղեցին իր կենսագրության երկու հազար տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններ, հետապնդումներ կրեց, հոգեպես տկարացավ ու շեղվեց վաղ շրջանի առաքելական ծառայությունից, բայց Գողգոթայում մահացած Քրիստոսն Իր զորությամբ վերածնեց նրան եւ տանում է կատարելության: Այժմ Եկեղեցին պատրաստվում է հափշտակության: «Հիմա՛ եկուր, Տե՛ր Հիսուս»: Ամեն:

bottom of page